Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Վարկային ռեգիստր

Ծառայություններ

 
Մատուցվող ծառայությունները
  • Վարկային ռեգիստրի կողմից բանկերին և վարկային կազմակերպություններին մատուցվում են հետևյալ ծառայությունները.
  • տրամադրվում է տեղեկատվություն ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասին բանկի կամ վարկային կազմակերպության ներկայացրած հայտ հիման վրա (ընթացիկ տեղեկատվության տրամադրում):
Յուրաքանչյուր ամիս տրամադրվում է տեղեկատվություն տվյալ բանկի կամ վարկային կազմակերպության բոլոր վարկառուների համակարգում ունեցած գումարային պարտավորությունների վերաբերյալ (պարբերական տեղեկատվություն):
Ընթացիկ տեղեկատվությունը ներառում է երկու տեսակի տեղեկատվության տրամադրում. ստանդարտ և ոչ ստանդարտ: Ստանդարտ տեղեկատվությունը պարունակում է տվյալներ հիմնականում վարկային պայմանագրի մանրամասների վերաբերյալ (պայմանագրի կնքման, վարկի տրամադրման, մարման ամսաթվերը, տրամադրված, մարված գումարը, փաստացի մնացորդը, ժամկետանց գումարը և այլն), ինչպես նաև վարկառուի անունը/անվանումը ազգանունը, անձնագրի համարը/հարկային կոդը, որոշ տվյալներ փոխկապակցված անձանց վերաբերյալ և այլն: Ոչ ստանդարտ տեղեկատվությունը ներառում է վարկային ռեգիստր մուտքագրված ցանկացած տվյալ, բացի վարկը տրամադրող բանկի անվանումից:
Ծառայությունների մատուցման պայմանները.
  • Վարկային ռեգիստրից բանկերն ու վարկային կազմակերպությունները կարող են ստանալ տեղեկատվություն միայն իրենց հաճախորդների կամ վարկ ստանալու դիմումով իրենց դիմած անձանց մասին: Ընդ որում՝ ծառայությունների մատուցման համար սահմանված են հետևյալ սակագները և տրամադրման ժամկետները
  • Հայտերի հիման վրա տրամադրվող ստանդարտ տեղեկատվություն-700 դրամ, 3 աշխատանքային օր
  • Հայտերի հիման վրա տրամադրվող ոչ ստանդարտ տեղեկատվություն-5000դրամ, 3 աշխատանքային օր
  • Պարբերական ամսական տեղեկատվություն-անվճար, մինչև յուրաքանչյուր ամսվա 6-րդ աշխատանքային օրը
Մատուցվող ծառայությունները
Ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է վարկային ռեգիստրից պահանջել իր մասին տեղեկատվություն, անկախ այն բանից առկա է նման տեղեկատվությունը, թե ոչ: Անձին տրամադրվում է ստանդարտ և ոչ ստանդարտ տեղեկատվություն, ներկայացված հայտի հիման վրա, փաստաթղթային տեսքով:
 Ծառայությունների մատուցման պայմանները.

 

  • Յուրաքանչյուր անձ կարող է տեղեկատվություն ստանալ վարկային ռեգիստրից միայն իր կամ իրեն լիազորած անձի վերաբերյալ: Տեղեկատվության տրամադրման համար սահմանված են հետևյալ սակագները և տրամադրման ժամկետները:
 
Ընթացիկ տեղեկատվության անվանում Իրավաբանական անձանց համար ֆիզիկական անձանց համար
Հայտերի հիման վրա տրամադրվող ստանդարտ տեղեկատվություն 2000 դրամ 3 աշխատանքային օրում 1000 դրամ 3 աշխատանքային օրում
Հայտերի հիման վրա տրամադրվող ոչ ստանդարտ տեղեկատվություն 20000 դրամ 20 աշխատանքային օրում 10000 դրամ 20 աշխատանքային օրում

Միջնորդավճարը կարելի է մուծել ցանկացած առևտրային բանկում, ՀՀ ԿԲ հաշվի համարին` 103004614006 , որպես վճարման նպատակ նշելով վարկային ռեգիստրից տեղեկատվության ստացումը:
 
Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից վարկային ռեգիստրից տեղեկատվություն ստանալու համար սահմանված է հետևյալ կարգը
  1. Փաստաթղթերի ստացումը և տեղեկատվության տրամադրումը կատարվում է առձեռն, Կենտրոնական բանկում: Յուրաքանչյուր անձ վարկային ռեգիստրից տեղեկատվություն կարող է ստանալ միայն իր կամ իրեն լիազորած անձի վերաբերյալ:
  2. Փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն ստանալու համար հետևյալն են`
 
 
  • Անձնագիր
  • Անձնագրի պատճեն
  • Սոցիալական քարտի պատճեն
  • Լիազորագիր (լիազորված անձ լինելու դեպքում)
  • Լիազորագրի պատճեն
  • Միջնորդավճարի վճարումը հաստատող ֆինանսական փաստաթուղթ
  • Դիմում (դիմումի ձևը կարելի է ստանալ նաև Կենտրոնական բանկի անցագրային կետից)
 
  • Անձնագրի պատճենը, սոցիալական քարտի պատճենը, լիազորագրի պատճենը (առկայության դեպքում) լրացված դիմումը և միջնորդավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը փակ ծրարով տրամադրվում է Կենտրոնական բանկի աշխատակազմի փաստաթղթերի շրջանառության բաժնի աշխատակցին` ներկայացնելով անձնագիրը և լիազորագիրը (լիազորագրի առկայության դեպքում)
  • Պատասխանը Վարկային ռեգիստրի կողմից տրամադրվում է դիմումի ստացմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը, մինչև ժամը 17.00:
  • Այն դեպքում, երբ ներկայացվող փաստաթղթերը լրիվ չեն կամ տեղեկատվություն ստանալու համար դիմած անձը չի ներկայացել նշված ժամկետին, տեղեկատվությունը պահանջող անձը պարտավոր է ներկայացնել նոր դիմում (լրացնելով անհրաժեշտ փաստաթղթերը) և պատասխանը ստանալ տվյալը դիմումը Վարկային ռեգիստրի կողմից ստանալուն հաջորդող երրորդ աշխատանքային օրը:
  • Այն դեպքերում, երբ տեղեկատվությունը պահանջող անձը ցանկանում է ստանալ կարգով սահմանված հաշվետվության շրջանակներից դուրս եկող տեղեկատվություն, ապա տվյալ անձի կողմից պետք է մանրամասն ներկայացվի իրեն անհրաժեշտ տվյալների ցանկը:
 
 
 
 Տեղեկատվության տրամադրման սակագները սահմանված են ՀՀ ԿԲ նախագահի 16.05.2005թ. N 1/300 Ա որոշմամբ:
    
 
 

 

 

 

 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next